Ծնվել է 1973թ. մայիսի 27-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում (նախկինում՝ Արարատի շրջան):
1995թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:
1994-2004թթ. Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, 2004-2009թթ.` փոխտնօրեն: 2009-2012թթ. եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով (2011թ.), «Պարույր Սեւակ» հուշամեդալով (2012թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2016թ., ՊՆ):
Գիտամանկավարժական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: