Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին Վանաձորում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Տնտեսագետ-կառավարիչ:
2008-2011թթ. եղել է «Ռեզոնանս եւ ռադիոկապ» ՍՊԸ տնօրեն: 2014-2016թթ.՝ «Ֆինքա ՈՒՎԿ» ՓԲԸ հետազոտությունների մասնագետ, ապա ներքին վերահսկողության բաժնի մասնագետ: 2016-2018թթ.՝ «Ատիկա շին» ՍՊԸ տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: