Ծնվել է 1957 թ. հունիսի 18-ին Երեւանում:
1980թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, 1981 թթ.` Երեւանի շտապ օգնության թիվ 1 հիվանդանոցի ինտերնատուրան: Պլաստիկ վիրաբույժ:
1981-1984թթ. աշխատել է Երեւանի շտապ օգնության կայանի բժիշկ, 1984-1986թթ.` ՀՎԳԿ Երեւանի մասնաճյուղում կլինիկական օրդինատոր: 1986-1991 թթ. եղել է ՀՎԳԿ միկրովիրաբույժ: 1990-1991 թթ. վերապատրաստվել է Յեյլի համալսարանում (ԱՄՆ):
1991-1994թթ. աշխատել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բաժնի վարիչ, պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, 1994-1997 թթ.` «Էրեբունի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ: 1997-1998 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1998-2000 թթ.` Երեւանի վերականգնողական վիրաբուժության կենտրոնի տնօրեն, 2000-2003 թթ.` «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական համալիրի գործադիր տնօրեն:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՄԱԿ խմբակցության անդամ: ՄԱԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական համալիրի գործադիր տնօրեն նշանակվելու կապակցությամբ (3.12.2003 թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: