National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Կորյուն Լեւոնի Մկրտչյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
07.03.1977
Կուսակցություն
«Առաքելություն»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1977թ. մարտի 7-ին Երեւանում:

1998թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտական կիբեռնետիկայի բաժինը, 2001թ.՝ նույն ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդները եւ մոդելները տնտեսագիտության մեջ բաժնի ասպիրանտուրան: Տնտեսագետ-կիբեռնետիկ: 2013թ.՝ Մոսկվայի «Էնոտրիա» գինու դպրոցը: Գինու փորձագետ, սոմելիե: 2013թ.՝ «Ռեստորատորի Մոսկվայի տուն» բիզնես դպրոցը: 2017թ.` ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:

Մասնակցել է Կիպրոսի մենեջմենթի միջազգային ինստիտուտի (CIIM) «Տնտեսական դեռեգուլյացիա եւ բաց շուկաներ» թեմայով երիտասարդ ղեկավարների համար նախատեսված Կիպրոսի կառավարության (2000թ., Նիկոսիա), ԵԽ եւ ԵՄ «Քաղաքացիական հասարակության առաջնորդների ցանց» (2009թ., Օդեսա) ծրագրերին, վերապատրաստվել է Ֆրանսիայի «Ժարալդին» գինու եւ գաստրոնոմիայի ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Միշել Գարներոյի դասարանում (2013թ., Ֆրանսիա):

1998-1999թթ. եղել է «Ինեկոբանկ» ՓԲԸ ներդրումների վարչության տնտեսագետ: 1999-2001թթ.՝ «Հայներարտբանկ» ՓԲԸ ներդրումների եւ մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ: 2002-2004թթ. զբաղվել է գործարարությամբ: 2004-2005թթ.՝ «Երեւանի Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ վերահսկողության ծառայության ղեկավար: 2005-2008թթ.՝ Քաղաքացիական եւ հասարակական զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար: 2008-2012թթ.՝ «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ (Ernst & Young-EY) ադմինիստրատիվ եւ ֆինանսական ղեկավար: 2012-2013թթ.՝ Մոսկվայի «Արտվայն» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2013-2018թթ.՝ «Երեւան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ ստրատեգիայի եւ զարգացման գծով տնօրեն, բիզնես խորհրդատվական ծառայությունների ղեկավար: 01.10.2018-11.01.2019թթ.՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (2008թ.) եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (2009թ.) հայկական մասնաճյուղերի պատվավոր դոկտոր է: Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (2009թ. Հանովեր, Գերմանիա), Հայաստանի երիտասարդ գինեգործների միության(2012թ.), Ռուսաստանի սոմելիեների միության (2013թ.) եւ Հայաստանի երիտասարդ գործարարների միության (2016թ.) անդամ է:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am