Ծնվել է 1979թ. ապրիլի 18-ին Երեւանում:
2007-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Բուժծառայության սպա:
1996թ. ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջը, 2002թ.՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը. մանկաբույժ (բակալավր): 2004թ.՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան եւ 2007թ.՝ ասպիրանտուրան «հանրային առողջություն եւ առողջապահության կառավարում» մասնագիտությամբ (մագիստրոս), 2012թ.՝ օրդինատուրան՝ «պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս): Բժշկական գիտությունների թեկնածու:
Անցել է վերապատրաստման մի շարք դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003թ.), «Ծրագրերի մոնիտորինգ եւ գնահատում» (2004թ.), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում եւ անվտանգ պայքարի ձեւավորում» (2005թ.), «Էնդոսկոպիա» (2007թ.եւ2012թ.):
2008-2010թթ. աշխատել է «ԲԲՋ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ: 2004-2007թթ. եւ 2008-2013թթ.՝ Երեւանի պետական բշկական համալսարանի «հանրային առողջության եւ առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս: 2008-2014թթ.՝ «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017թթ.՝ «ՍլավՄեդ» բժշկական եւ 2010-2018թթ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնների բժիշկ-էնդոսկոպիստ:
2003-2004թթ. եղել «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար:
2003թ.՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ: 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հկ նախագահն է: 2004թ.՝ «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ: 2007թ.՝ «Առաջնային բուժօգնության եւ ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան` իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության եւ առաջնային բուժօգնության հիմնարկներում եւ դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար:
2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Հեղինակ է 33 գիտական հոդվածի:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: