National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հովհաննես Հայկի Մարգարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.05.1964
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)



Ծնվել է 1964 թ. մայիսի 21-ին Լենինականում (Գյումրի):

1985 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, 1993 թ.` Մոսկվայի մարզի (ՌԴ) Սերգիեւ-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան: Սննդարդյունաբերության ճարտարագետ: Ճարտարագետհետազոտող: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

1986-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1989 թթ. աշխատել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայում ճարտարագետ, կաթսայատան վարիչ, 1989-1990 թթ. Լենինականի հղկող հաստոցների գործարանում` առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ: 1994 թ. եղել է Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն: 1996 թ. ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ, 2002 թ.` Գյումրու ավագանու անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՕԵ խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am