National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հարություն Վիլիկի Բաբայան

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում:

1997-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1997թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը: Անասնաբույժ: 2009թ.՝ Երեւանի մենեջմենտի համալսարանը: Տնտեսության կառավարիչ:

2001-2003թթ. եղել է «Թայեր» ՍՊԸ անվտանգության աշխատակից: 2003-2007թթ.՝ «American Confidence Incorporation» ՍՊԸ անվտանգության աշխատակից: 2008-2010թթ.՝ «Եվրովագեն» ՍՊԸ իրացման դեպարտամենտի տնօրեն: 2010-2011թթ.՝ «Նաթֆուդ» ընկերության գնումների եւ լոգիստիկայի բաժնի պետ: 2011-2013թթ.՝ «Ֆուդլիդեր» ընկերության ներմուծման, լոգիստիկայի եւ վաճառքի բաժնի տնօրեն: 2014թ.՝ փոքր եւ միջին բիզնեսի մարկետինգի եւ լոգիստիկայի գծով խորհրդատու` գինեգործության եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար: 2014թ.՝ «Վի էյջ էյջ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր: 2017-2018թթ.՝ Երեւան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am