National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Կարեն Մանվելի Սիմոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
03.10.1988
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 3-ին Վանաձորում։

2009թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ։ 2011թ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս: 2012թ.՝ Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ 2011 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գործընթացների եւ ինստիտուտների ամբիոնի հայցորդ է։

2011 թվականից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է, 2012-2013թթ.՝ Երեւանի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոս, 2013 -2015թթ.՝ Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս։ 2013-2019թթ.՝ «Արմաուդիոբուքս» ընկերության հիմնադիր տնօրեն: 2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am