Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 8-ին Երեւանում։
2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ։ 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս։
2002-2003թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության եւ բանկային վերահսկողության վարչություններում։
2006-2007թթ. եղել է «Յունիբանկ» ՓԲԸ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ, 2007-2008թթ.՝ նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ (վարկավորման բաժնի ղեկավար), 2008-2012թթ.՝ սպառողական եւ քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն, 2012-2014թթ.՝ նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ 2014-2015թթ.՝ «ԲԻ ԲԻ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2015-2017թթ.՝ «Ֆոր Սեյլս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն։ 2015-2016թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ վաճառքի տնօրեն։ 2016-14.01.2019թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ունի մեկ զավակ։