National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գեւորգ Սամվելի Գորգիսյան

Ծնվել է 1986թ. հունվարի 23-ին Երեւանում։

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ, 2005թ.՝ տեղափոխվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ եւ ավարտել 2007թ.: 2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

01.02.2007-15.06.2007թթ. աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող։ 01.07.2009-30.09.2009թթ.՝ «Հայնախագիծ» ԲԲԸ ծրագրավորող։ 01.10.2009-31.05.2010թթ.՝ «ՍթրիմՏեք» ՍՊԸ կայքի ադմինիստրատոր։ 01.06.2010-30.08.2010թթ. փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։ 01.12.2010-30.12.2014թթ. աշխատել է «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։ 12.01.2015-31.01.2017թթ.՝ «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ. եղել է «ԴԵ՛Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, նույն թվականին ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): 24.05.2017-19.09.2018թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, 19.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am