National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Տարոն Վարդանի Սիմոնյան

Ծնվել է 1987թ. հունվարի 22-ին Վանաձորում։

2007թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (եվրոպական իրավունք), 2012թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 2009թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (միջազգային իրավակարգ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2010 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է: 2008 թվականից իրավաբանական եւ փորձագիտական աշխատանք է իրականացնում միջազգային եւ մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում: 2010 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեութամբ: 2011-2019թթ.՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։

2008 թվականից ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ է, 2012-2019թթ.՝ գործադիր տնօրեն։ 2010թ.՝ «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ համահիմնադիր, համանախագահ: 2010թ.՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ. տնօրեն։ 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2017 թվականից՝ ՓՊ խորհրդի անդամ։ 2014 թվականից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։ 2016թ.՝ Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, ՀՀՄ խորհրդի անդամ։ 2016 թվականից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։ 2017թ՝. ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Երկու մենագրության, հինգ ուսումնական ձեռնարկի եւ երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, «Պետություն եւ իրավունք», «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական տարեգիրք» (Armenian Yearbook of international and Comparatiwe Law), «Հարավային Կովկասի իրավունք» (South Caucasus LAW) միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհրդի անդամ։

Ամուսնացած չէ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am