National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ոստանիկ Զավենի Մարուխյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.03.1946
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով



Ծնվել է 1946 թ. մարտի 4-ին Երեւանում:

1969 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-ջերմաէներգետիկ: Տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:

1969-1975 թթ. եղել է ԵրՊԻ ջերմային էլեկտրակայանների ամբիոնի ընթերակա,1975-1987 թթ.` ավագ դասախոս, 1983-1987 թթ.` էներգետիկական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1987-1997 թթ.` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ջերմաէներգետիկայի ամբիոնի դոցենտ, 1987-1990 թթ.`դեկան, 1990-1992 թթ.՝ ուսումնամեթոդական վարչության պետ, 1992-1993 թթ.` ուսումնամեթոդական աշխատանքի գծով պրոռեկտոր, 1993-1999 թթ.` փոխնախագահ, 1999 թ. եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի առաջին տեղակալ, 1999-2003 թթ.` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այժմ հասարակական հիմունքներով շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության ամբիոնի վարիչն է:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am