National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Միքայել Սուրենի Զոլյան
Ծնվել է 1980թ. հունիսի 19-ին Երեւանում։

2000թ.  ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2001թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) մագիստրատուրան։ 2002թ.՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան,  2005թ.` ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2002 թվականից Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոս է: 2002-2004թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս։ 2007-2010թթ.՝ ԵՊԼՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ 2015-2017թթ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հայաստանյան եւ միջազգային գիտական ամսագրերում եւ մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծական հոդվածների հեղինակ է:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am