Ծնվել է 1963թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1986թ. ավարտել է ՌԴ Արդատով քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը: 2008թ.` Լվովի Ս.Ձ.Գժիցկու անվան պետական համալսարանի բժշկագիտություն եւ անասնաբուծություն ֆակուլտետը: Ճարտարագետ-անասնաբույծ:
1983-1989թթ. աշխատել է Արզնի սովխոզի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, 1989-1996թթ.՝ Արզնի սովխոզի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար: 1997-2017թթ.` Արզնու համայնքապետի տեղակալ:
1991-1994թթ. եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ: 1994-2001թթ.՝ Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի փոխնախագահ, 2001 թվականից` Հայաստանի «Աթուռ» ասոցիացիայի նախագահ: 2001 թվականից համաշխարհային ասորական միության (AИА) վարչության անդամ է, Արեւելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար: 2001 թվականից Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող համաասորական «Թամուզ» օլիմպիական սպորտային ամենամյա խաղերի համահեղինակ է: 2007 թվականից` ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: