National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Կնյազ Համիդի Հասանով
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.01.1945
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1945թ. հունվարի 17-ին Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղում:

1969թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1968թ.՝ ՍՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետը:

1970-1973թթ. եղել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարագետ-հողաշինարար, պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997թթ.՝ Աբովյանի կինոցանցի տնօրեն, 1977-2014թթ.՝ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրեն:

1995 թվականից՝ «Քուրդիստան կոմիտե» հկ անդամ, ապա՝ փոխնախագահ: 2000թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ: 2007 թվականից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահն է, խորհրդի «Զագրոս» հայերեն պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր (հասարակական կարգով):

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2010թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am