Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում:
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1998թ. ավարտել է Հայկական բաց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
1994-1996թթ. եղել «Սելենա» գործարանի իրավախորհրդատու: 1998թ.՝ Հայկական բաց համալսարանի մեթոդաբանական կաբինետի վարիչ: 1998 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2006թ.՝ ՀՀ փաստաբանների պալատի դրամաշնորհային ծրագրի համակարգող, 2007թ.՝ ՀՀ փաստաբանների պալատի «Արդարադատության մատչելիությունը ՀՀ սոցիալապես անապահով բոլոր խավերի համար» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, «ՀՀ փաստաբանների պալատի» դրամաշնորհային ծրագրի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի «Գրադարանի վերանորոգում» դրամաշնորհային ծրագրի համակարգող: 2008-2009թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ ծրագրերի իրականացման եւ աշխատանքների կառավարման հարցերով, 2009-2011թթ.՝ գործադիր տնօրեն:
2012-2014թթ.՝ «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն: 2003-2019թթ. «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: