Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանում:
1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1998թ. ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանը, 2004թ.` Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան): Տնտեսագետ:
1978-1983թթ. աշխատել է Ռոստով, Չելյաբինսկ, Կուրգան քաղաքների (ՌԴ) շինարարական կազմակերպություններում, 1983-1987թթ.` Հրազդանի ԱՏՁ առաքիչ: 1996-1999թթ. եղել է Հրազդանի քաղաքապետ:
Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1988թ. կազմավորել եւ ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից՝ կուսակցության վարչության անդամ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
07.06.2007-15.09.2009թթ.՝ ԱԺ պատգամավոր (25 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: