Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 18-ին Երեւանում:
2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2011թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) քաղաքագիտության ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս:
Մասնակցել է «Ֆեդերալիզմ, ապակենտրոնացում եւ հակամարտության կարգավորում» (2010թ., Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա) եւ «Ժողովրդավարացման մարտահրավերներ» (2012թ., Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա) դասընթացներին:
2009թ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի օգնական: 2012թ.՝ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտողի օգնական: 2012-2017թթ.՝ Գոտենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության տեսակներ» ծրագրի հետազոտող: 2013թ.՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հկ կրթության մասնագետ: 2013, 2015, 2017թթ.՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի լրատվության մասնագետի ավագ օգնական: 2014թ.՝ «STDev ցանցի եւ հավելվածների զարգացման կազմակերպության» գործարար զարգացման կառավարիչ: 2014-2015թթ.՝ «Գրիգ թրեվլ» ՍՊԸ համահիմնադիր-տնօրեն: 2016-2018թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդական: 11.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, 2011 թվականից՝ «Հիմա» հկ անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է։