National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմեն Էդմոնդի Խաչատրյան
Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում:

2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Իրավագիտության մասնագետ։

2000-2004թթ. եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության (ՄՆԳՎ) Կապանի ՆԳ բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, 2004-2005թթ.՝ տեսուչ։ 2005-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 14.02.2008-17.10.2008թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տեսուչ։

2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ: 2013-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am