Վահան Էդուարդի Հովհաննեսյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին Երեւանում: 1978 թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող: 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1990-1992 թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995 թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998 թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով): 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ: 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: Հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: |