National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Տիգրան Գոռի Կարապետյան

Ծնվել է 1981թ. փետրվարի 10-ին Գորիսում:

2002թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2006թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագետ:

2003-2006թթ. աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ ապրանքագետ, 2006-2008թթ.՝ փոխտնօրեն, 2008-2019թթ.՝ գործադիր տնօրեն:

2005-2008թթ.՝ Գորիսի ավագանու անդամ: 2011 թվականից՝ Սյունիքի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am