Ծնվել է 1983թ. մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:
2005թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Անգլերենի եւ իսպաներենի մասնագետ, ուսուցիչ: Ներկայում Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է: 2020 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ բաժնի մագիստրատուրայում:
Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում (2015թ., Նյուքասլ ափոն Թայն, Մեծ Բրիտանիա): Մասնակցել է Քեմբրիջի համալսարանի CELTA (մեծահասակներին անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին (2015թ.), ԱԺ պատգամավորների համար ԱՄՆ Կոնգրեսի «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին (2019թ.):
2005-2006թթ. եղել է Օհանյան վարժարանի անգլերենի ուսուցչուհի: 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է:
2016թ. «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հկ անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: