Ծնվել է 1982թ. օգոստոսի 14-ին Վարդենիսում:
2000թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը: Գիդ-թարգմանիչ (անգլերեն): 2003թ.` նույն ֆակուլտետի «Ժուռնալիստիկա» բաժինը: Լրագրող: 2008թ.` Երեւանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2013թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Քաղաքագիտության մագիստրոս: 2014թ.` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:
Մասնակցել է «Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա եւ ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004թ., IWPR, Երեւան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005թ., Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015թթ., ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացներին:
2003-2004թթ. կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում:
2004-2007թթ. եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011թթ.` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018թթ.` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Արժանացել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթում «Սեւանա լճի շրջակա միջավայրի խնդիրներին արդյունավետ արձագանքի համար» շնորհագրին (2011թ., ԵՄ «Տեղական ինքնակառավարման ակումբ» ծրագիր), «Տարվա լավագույն պատգամավոր» տիտղոսին՝ 2020թ. պատգամավորական գործունեության համար (2021թ., «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ 11-րդ ամենամյա մրցանակաբաշխություն):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: