Ծնվել է 1985թ. մայիսի 23-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղում:
2007թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկատիրությունների տնտեսագիտություն եւ կառավարում (մեքենաշինություն)» բաժինը: 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում (հանրային ֆինանսների կառավարում)» բաժինը:
2008-2009թթ. աշխատել է «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸ ճարտարագետ: 2009-2011թթ.՝ «ՍՈՆԱԳՐՈ» ՓԲԸ հաշվապահ: 2016-2019թթ.՝ «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն: 2011 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: