National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Նարեկ Հարազատի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
06.10.1991
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:

2013թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ: Ներկայում սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն (MBA)» բաժնում:

2016-2018թթ. եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ: 2017թ. փետրվար-մայիս՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչ:

2018-2020թթ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին:

2020թ. դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am