National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մնացական Թադեւոսի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.02.1956
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1956 թ. փետրվարի 16-ին Վրաստանի Ախալցիխե քաղաքում:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1973-1976թթ. աշխատել է «Երքիմշին» տրեստում բանվոր, 1980 թ.` «Էլեկտրասարք» ԱՄ տնտեսագետ, 1980- 1983թթ.` Երեւանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար: 1983-1986թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, 1986 թ.` հաշվառման եւ վիճակագրության ենթաբաժնի վարիչ, 1986-1989թթ.` կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ, 1989-1990թթ.` գործերի կառավարիչ, 1990-1994 թթ.՝ Հայաստանի երիտասարդական միության գործերի կառավարիչ: 1994-1997 թթ. աշխատել է «Հայք» միավորման գլխավոր հաշվապահ, 1997-1998 թթ.` «Հայէկոնոմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ, 1998-2000 թթ.` «Հայագրոբանկ»-ի գործերի կառավարիչ, 2000-2002թթ.` տնօրենի տեղակալ, 2002-2003 թթ.` «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ տնօրենի տեղակալ:

2003թ. դեկտեմբերի 11-ից ԱԺ պատգամավոր՝ ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: Մինչեւ 2006թ. հունիսի 2-ը` Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այնուհետեւ` նույն հանձնաժողովի նախագահ: ՄԱԿ խմբակցության անդամ: ՄԱԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am