Ծնվել է 1977 թվականի մայիսի 18-ին քաղաք Քաջարանում:
1994-1999թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել է տնտեսագետի որակավորում:
1999 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ:
2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ:
2003 թվականին պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն:
2004 թվականի հունիսի 13-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 52 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: ՀՀԿ անդամ:
Ամուսանցած է, ունի մեկ երեխա: