Ծնվել է 1960թ. մարտի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում:
1983-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983թ. ավարտել է Մոսկվայի Պ. Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի ֆիզիկամաթեմատիկական եւ բնական գիտությունների ֆակուլտետը: Ֆիզիկոս:
1984-1991թթ. եղել է ԵՊՀ գիտաշխատող, 1991-1993թթ.՝ հայ-ֆրանսիական ՀՁ գլխավոր մասնագետ, 1993-1994թթ.՝ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտաշխատող: 1990-1995թթ.՝ Երեւանի քաղաքային եւ Մյասնիկյանի շրջանային խորհուրդների պատգամավոր: 1995-1998թթ. բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):
1999-2015թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ: 2015 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ: 2019 թվականից՝ ՀՅԴ բյուրոյի նախագահ:
1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):
Ունի երկու զավակ: