National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հայկ Ռուբենի Մամիջանյան
Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (ՀՊՃՀ) էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը (բակալավրիատ): 2014թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,  2017թ.՝ նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» բաժնի ասպիրանտուրան: 2016թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի իրավունքի եւ միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցը, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագիրը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

2009-2012թթ. աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ համակարգող: 2012-2015թթ.՝ ՀՊՃՀ ռեկտորի օգնական: 2013-2014թթ.՝ «Գեգամետ» ընկերության տնօրենի խորհրդական: 2013-2014թթ.՝ «Գավաթ» սուրճի կրպակի մենեջեր: 2014-2016թթ.՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող: 2015-2016թթ.՝ «Կասկադ» հյուրանոցի գիշերային հերթափոխի ադմինիստրատոր: 2016-2018թթ.՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ դասախոս: 2017-2018թթ.՝ «Ռադիո Վան» ՍՊԸ «Գրանի պրավդի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան: 2017-2019թթ.՝ «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանի միջազգային կապերի պատասխանատու: 2016-2021թթ.՝ ՀՀ ՊԿԱ դասախոս, 2019 թվականից՝ «Լույս» հիմնադրամի գիտնական-հետազոտող:

2010-2012թթ. եղել է ՀՊՃՀ գիտական եւ կառավարման խորհուրդների անդամ:

2011-2017թթ.՝ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 2012-2017թթ.՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ: 2012-2015թթ.՝ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ: 2015-2017թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ նախագահ:

2012 թվականից ՀՀԿ անդամ է, 2016 թվականից՝ ՀՀԿ խորհրդի, 2021 թվականից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: 2016 թվականից «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար, 2018-2022թթ.՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Հեղինակ է «Երիտասարդության տեղը եւ դերը հասարակության քաղաքական կյանքում» գրքի եւ 10-ից ավելի գիտական հոդվածների:

Ամուսնացած է:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am