National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սեյրան Մուշեղի Օհանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.07.1962
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում:

1979թ. ընդունվել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարան: 1983թ. ծառայության է անցել Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում մոտոհրաձգային դասակի, ապա վաշտի հրամանատար է եղել: 1988թ. տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտի 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատար, ապա գումարտակի հրամանատարի տեղակալի, հրամանատար: 1992 թվականից ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:

1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ.՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, 2000-2007թթ.՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար: 2007-2008թթ.՝ ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար:

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների: Քաղաքական գիտությունների թեկնածու է:

2021թ. հունիսի 20-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի (1999թ.):

Պարգեւատրվել է «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին», «Անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» առաջին աստճանի, «Շուշիի ազատագրման համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (ԱՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (ՀՀ), «Տիգրան Մեծ» շքանշաններով, «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների, «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Մայրական երախտագիտության», «Խորհրդային Միության մարշալ Ժուկով» գերատեսչական մեդալներով եւ «Զինանշան» հուշամեդալով:

Հեղինակ է երկու մենագրության:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am