Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում կամավորագրվել եւ մեկնել է առաջնագիծ «Քաղաքացիական պայմանագիր» ջոկատի կազմում:
2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:
2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ:
2014-2017թթ.՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա):
2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
2019թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել Երեւան քաղաքի թիվ N 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններ) որպես ռեյտինգային թեկնածու «Իմ քայլը» դաշինքի / «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, ընտրվել է կուսակցության վարչության անդամ: 2019 թ. Կուսակցության համաժողովի ընթացքում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2024թ. - առ այսօր՝ ՀՀ վարչապետին կից ՀՀ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի նախագահ:
2024թ. - առ այսօր հանդիսանում է Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս:
2025թ. - առ այսօր հանդիսանում է Հայ-ռուսական համալսարանի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի ավագ դասախոս:
2025թ. - առ այսօր՝ Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: