Ծնվել է 1993թ. հոկտեմբերի 23-ին Երեւանում:
2015թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2018թ. փետրվար-հունիս ամիսներին մասնակցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի եւ Եվրոպական խորհրդարանի վերապատրաստման ծրագրերին:
2014-2021թթ. աշխատել է «ԱՐՄԱԿԱԴ» ՍՊԸ ծրագրերի համակարգող:
2018 թվականից ՀՅԴ անդամ է, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած չէ: