National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մխիթար Սեյրանի Զաքարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.12.1971
Կուսակցություն
«Վերածնվող Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 10-ին Ագարակում:

1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է մարտական գործողություններին, վիրավորվել եւ զորացրվել:

1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարան ) աշխատանքի էկոնոմիկա բաժինը:

1995-1998թթ. աշխատել է Մեղրի քաղաքի հարկային պետական տեսչությունում:

1998-2000թթ.՝ ՀՀ հարկային պետական տեսչության 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր, 2000-2001թթ.՝ ՀՀ պետեկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի ավագ օպերլիազոր: 2001-2002թթ.՝ նույն վարչության ռեգիոնալ 6-րդ բաժնի Կապանի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի ԴՊ վարչության Սյունիքի բաժնի ավագ տեսուչ: 2002-2007թթ.՝ ՄՊԴ վարչության Մեղրիի տարածքային խմբի գլխավոր տեսուչ, խմբի գլխավոր մաքսային տեսուչ, խմբի ղեկավար: 2007-2008թթ.՝ «Վիլա Տրանս» ՍՊԸ տնօրեն: 2008-2016թթ. եղել է Ագարակի քաղաքապետ, 2016-2021թթ.՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով:

Ամուսնացած է, ունի 4 զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am