National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Շիրակ Արտեմի Թորոսյան

Ծնվել է 1972թ. ապրիլի 16-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի (Ջավախք) Գանձա գյուղում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2006թ.՝ Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1996 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:

1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003թ.՝ ղեկավար մարմնի անդամ, 2006թ.՝ միության նախագահ: 1997-2021թթ. եղել է «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006-2021թթ.՝ կուսակցության փոխնախագահ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): 24.05.2017-15.06.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 25.07.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 18.05.2017-29.05.2018թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, 29.05.2018-14.01.2019թթ. խմբակցություններում ընդգրկված չի եղել:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Ռուսաստանի հայերի միության մեդալով (2011թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2019թ.) եւ ՀՀ ԱԺ նախագահի (2022թ.) հուշամեդալներով:

Գիտական մի շարք հոդվածների եւ մեկ մենագրության հեղինակ է:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am