National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ծովինար Գեւորգի Վարդանյան

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 8-ին Երեւանում։

2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ։ 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս։

2002-2003թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության եւ բանկային վերահսկողության վարչություններում։

2006-2007թթ. եղել է «Յունիբանկ» ՓԲԸ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ, 2007-2008թթ.՝ նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ (վարկավորման բաժնի ղեկավար), 2008-2012թթ.՝ սպառողական եւ քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն, 2012-2014թթ.՝ նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ 2014-2015թթ.՝ «ԲԻ ԲԻ Գրուպ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2015-2017թթ.՝ «Ֆոր Սեյլս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն։ 2015-2016թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ վաճառքի տնօրեն։ 2016-14.01.2019թթ.՝ «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության  անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ունի մեկ զավակ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am