Ծնվել է 1982թ. օգոստոսի 17-ին Երեւանում:
2003թ. ավարտել է Երեւանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:
2004-2007թթ. աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, 2007-2011թթ.՝ հերթափոխի պատասխանատու, 2011-2018թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնալուծված է, ունի մեկ զավակ: