National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արթուր Լավրենտի Սարգսյան

Ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Սիսիանում:

2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2000թ.  ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ:

2005թ.՝ ՌԴ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան: Իրավաբան:

2003-2005թթ. աշխատել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի ավագ մաքսային տեսուչ, 2005-2008թթ.՝ բաժնի պետ: 2008-2016թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ: 2016-2017թթ.՝ Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար: 2017-2021թթ.՝ Սիսիանի բազմաբնակավայր համայնքի ղեկավար:

2021-2022թթ. եղել «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am