Ծնվել է 1995թ. մարտի 25-ին Երեւանում:
2017թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: 2024թ.՝ ՀՀ ԳԱԱ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019-2020թթ. աշխատել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործավար:
2020-2021թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ԱԺ շնորհակալագրով եւ ԱԺ աշխատակազմի լավագույն աշխատողի կրծքանշանով (2020թ.):
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:




