National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հակոբ Արսենի Ասլանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.08.1954
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1954թ. օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  պատմություն-իրավունք ֆակուլտետը:

1971-1972թթ. եղել է  «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցի բանվոր:

1972-1974թթ. եւ 1977-1978թթ.՝  Երեւանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր: 1978-1982թթ.՝ «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական  միավորման ապրանքագետ, ապա ճարտարագետ: 1987-1994թթ.՝ Երեւանի թիվ 149 դպրոցի ուսուցիչ: 1994-2002թթ.՝  Երեւանի Շիրակացու անվան ճեմարանի ուսուցիչ, պատմության ամբիոնի վարիչ: 2000-2003 թթ.՝ Երեւանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ: 2003-2010թթ.՝ Երեւանի թիվ 164 դպրոցի ուսուցիչ: 2010-2015թթ.՝ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցիչ: 2011թ. փետրվար-հուլիս՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ: 2015-2018թթ.՝ «Գլոբալ բրիջ» կրթահամալիր ՍՊԸ-ի ուսուցիչ: 2018-2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2020թ. հունիս-դեկտեմբեր՝ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:

Արցախյան երեք պատերազմների մասնակից է:

24.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) եւ «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն)  եւ «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2016թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ), «Փառապանծ մարտիկ» (2021թ. «Հայրենասիրական միություն» ՀԿ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ),  «ՀՀ զինված ուժեր. 30 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  2-րդ աստիճանի (2022թ.) մեդալներով, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալով (2012թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am