Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:
2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):
1999-2014թթ. եղել է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր: 2007- 2017թթ.՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ. եղել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ:
2018-2019թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: 2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո (Disability Info)» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Արժանացել է «Ներառման խթանում» մրցանակին (2016թ., ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի գրասենյակի կազմակերպած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն):
«Անմոռուկ» (2014թ.), «Այսօրվա, վաղվա եւ մյուս օրերի համար...» (2022թ.) բանաստեղծական ժողովածուների եւ մի շարք հետազոտությունների հեղինակ է:
Ամուսնացած չէ:




