Ծնվել է 1960թ. փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում:
1982թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Մեխանիկ:
1987թ.՝ Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրան: Տեխնիկակական գիտությունների թեկնածու:
1982-1983թթ. եղել է Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1988-1991թթ.՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:
Մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար:
1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: 1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
1990-1995թթ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) խմբակցության քարտուղար:
2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-02.08.2021թթ.՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով (2016թ., ՊՆ):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: