National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մերի Արսենի Գալստյան

Ծնվել է 1988թ. հուլիսի 19-ին Երեւանում։

2009թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի քաղաքագիտության բաժինը։ Քաղաքագետ: 2012թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս։

Մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի (2009թ., Երեւան), Հերթի կառավարման ակադեմիայի (2016թ., Բեռլին), Դանդի համալսարանի (2017թ., Շոտլանդիա) եւ ԱՄՆ անտառային ծառայության (2017թ., Արիզոնա) վերապատրաստման դասընթացներին:

2010-2013թթ. եղել է «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպության «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտապնության համակարգի հզորացման» ծրագրի օգնական։ 2013-2014թթ.՝ «Վորլդ Վիժն» կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնտեսական զարգացման կրթական կենտրոնի հետազոտությունների գծով օգնական, այնուհետեւ համակարգող։ 2014-2015թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի իրավական փորձագետ։ 2015-2017թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» «Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություն» ծրագրի օրենսդրական վերլուծաբան, ծրագրի համակարգող, այնուհետեւ ծրագրի փոխղեկավար։ 2016-2017թթ.՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի խորհրդատու: 2017թ. եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իրավական խորհրդատու, Վրաստանի բնապահպանության նախարարության՝ ԱՄՆ անտառային ծառայության խորհրդատու։ 2017-2019թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է։ 2018թ. հուլիս-2019թ. հունվար՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am