National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արեն Միքայելի Մկրտչյան
Ծնվել է 1992թ. ապրիլի 2-ին Ալավերդիում։

2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կադաստրային գործ եւ քարտեզագրություն բաժինը:

2011-2016թթ. եղել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինների խմբագիր։ 2016-2018թթ.՝ քաղաքական-հրապարակախոսական «SOS», 2017-2018թթ.՝ քաղաքական երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ։ 04.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական:

Իրականացրել է «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, որի շնորհիվ բնակարան է ստացել 1988թ. երկրաշարժից տուժած 26 անօթեւան ընտանիք (2015թ.):

Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմաշարի (13 ֆիլմ) սցենարի հեղինակ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019 - 27.06.2019թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 27.06.2019-02.08.2021թթ.՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am