Ծնվել է 1983թ. մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:
2005թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Անգլերենի եւ իսպաներենի մասնագետ, ուսուցիչ: Ներկայում Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է: 2023թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ բաժնի մագիստրատուրան:
Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում (2015թ., Նյուքասլ ափոն Թայն, Մեծ Բրիտանիա): Մասնակցել է Քեմբրիջի համալսարանի CELTA (մեծահասակներին անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին (2015թ.), ԱԺ պատգամավորների համար ԱՄՆ Կոնգրեսի «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին (2019թ.):
2005-2006թթ. եղել է Օհանյան վարժարանի անգլերենի ուսուցչուհի: 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է:
2016թ. «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հկ անդամ է:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: