National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Կարեն Հակոբի Սարուխանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
20.08.1986
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Ծնվել է 1986թ.  օգոստոսի 20-ին Գյումրիում:

2008թ. ավարտել է  ԵՊՀ  կենսաբանության ֆակուլտետը: 2013թ.՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կենսաֆիզիկոս:

2008-2012թթ. աշխատել է Գյումրու  պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի եւ կենսաբանության դասախոս: 2009-2018թթ.՝  «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: 01.06.2018թ.-14.01.2019թ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2021թ. սեպտեմբեր-2021թ. դեկտեմբեր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-29.12.2020թթ.՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2022թ. հուլիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am