National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Դավիթ Արամայիսի Մելիքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.08.1951
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1951թ. օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում:

1969-1970թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական բաժինը:

1970-1972թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1975-1978թթ. սովորել եւ ավարտել է Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան սովխոզ-տեխնիկումի ագրոնոմիական ֆակուլտետը, 1980-1985թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը:

1973-1975թթ. աշխատել է շրջանային պիոներտանը կից Բամբակաշատի միջնակարգ դպրոցում նկարչական խմբի ղեկավար, 1975-1976թթ.՝ Բամբակաշատի մշակույթի տան գեղմասվար:

1976-1982թթ. աշխատել է Բամբակաշատի կոլտնտեսությունում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար, 1982-1984թթ՝ Բամբակաշատի Արհկոմի ազատված նախագահ, 1984-1993թթ.՝ Բամբակաշատի գյուղխորհրդի գործկոմի նախագահ, 1993-1996թթ.՝ Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1996թ.՝ Արմավիրի մարզպետարանի քարտուղար:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am