Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 16-ին Արթիկում:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2012թ. ավարտել է Մոսկվայի իրավունքի ինստիտուտը: Իրավաբան:
2001-2003թթ. աշխատել է «ՊՍ» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2003-2004թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով: 2006-2008թթ.՝ «Վիստա Գրուպ» (ՌԴ) ընկերության վաճառքի բաժնի ղեկավար: 2008-2015թթ.՝ «Վիստա Գրուպ» ընկերության գործադիր տնօրեն: 2022-2023թթ.՝ Արթիկ համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության փորձագետ:
2000 թվականից ՀՅԴ անդամ է: 2002-2003թթ.՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ: 2003-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ:
2023թ. օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած չէ: