Ծնվել է 1994թ. մայիսի 26-ին Գյումրիում:
2016թ. ավարտել է Երեւանի էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը: Ներկայում սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում:
2013-2014թթ. կամավոր մասնակցել է «WORLD VISION ARMENIA»-ի աշխատանքներին:
2015թ. եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գովազդի գլխավոր պատասխանատու, վաճառքի մասնագետ:
2018թ. աշխատել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչ:
2020թ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումների կազմակերպիչ: 2021-2022թթ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչության ներդրումային ծրագրերի համակարգող: 2022-2024թթ.՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2024թ. դեկտեմբերի 19-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ունի մեկ զավակ: