Ծնվել է 1978թ. ապրիլի 20-ին Մասիսում:
1997թ. ավարտել է Երեւանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարանը: 2010թ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա» բաժինը: Մանկավարժ:
1997-2017թթ. աշխատել է Մասիսի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի դասվար: 2017-2025թթ.՝ տնօրեն:
2013թ. եղել է Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող ուսուցիչ:
2023 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2025թ. օգոստոսի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: