Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 22-ին Վանաձորում:
2005թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Բժիշկ-ստոմատոլոգ: 2006-2007թթ. աշխատել է «Գայաննա դենտ» ՍՊԸ-ում՝ բժիշկ-ստոմատոլոգ:
2007-2013թթ.՝ «Դենս» ՍՊԸ-ում՝ բժիշկ-ստոմատոլոգ: 2008-2012թթ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոս:
2011-2016թթ.՝ «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար: 2013-2017թթ.՝ «Մարիդենտ» ԱՁ ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ:
2017թ. հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական կլինիկան:
2019-2020թթ. աշխատել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն:
2024-2025թթ.՝ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն:
2020-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 9 ընտրատարածք):
2021թ. հոկտեմբերի 12-դեկտեմբերի 22` Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2021թ. դեկտեմբերի 23-ից եղել է Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ:
2025թ. սեպտեմբերի 3-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:




